Рубрика: Հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

cropped-fb_img_15255325076403.jpgԽՄՈՐԻՑ ՊԼԱՍՏԻԼԻՆ

խմորից պատրաստեցինք պլաստիլին և խաղացինք

ԽԱՂԱՂԱԾԵՍ

Խաղողից չամիչ,խաղողով գինի։Մի լավ չռռացրինք,տրորեցինք,կերանք,որից հետո երգեցինք և շտապեցինք խաղողից ստացվաց հյութը քամելուն։

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ

Դանիելայի բարի լույսը

ՀԱՄԵՂ ՀԱՐԻՍԱ

Հարիսայի համտես Արևելյան դպրոցում։

ՈՎ ԱՇԽԱՏԻ ՆԱ ԿՈՒՏԻ

Մրգերից ստացանք պատկերներ,կենդանիներ և այդ ստացած պատկերներով պատմեցինք 《Ով  աշխատի նա կուտի》 հեքիաթը։

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Այսօր մեկնարկվեց վերապատրաստման 6_րդ փուլը։Մեզ մոտ տարբեր մարզերից կրկին հյուրընկալվել էին դաստիարակներ, ուսուցչուհիներ,երաժշտության ուսուցիչներ։Այս անգամ մեր հյուրն էր ընկ. Սոնան Լոռվա մարզից։ Օրը սկսվեց բարևախաղով,ծանոթացանք,որից հետո երգեցինք,արտասանեցինք,խաղացինք մուկն ու կատուն,թաշկինակ խաղերը,ճաշեցինք միասին և շտապեցինք մարզական սեմինարի։

ԵՐԵՔՇԱԲԹԻ

Օրը շատ հագեցած էր:Առավոտը սկսեցինք նախավարժանքով ,նախաճաշեցինք,գնացինք զբոսանքի:Վերաատրաստվող մեր ընկերներին ցույց տվեցինք մեր լանջերը,բակը ,տարացքները:Բակում խաղացինք խաղեր ,երգեցինք ,արտասանեցինք:Մեզ այցելցին բնագետիկ ակումբի սաները իրենց նյութերով  և մեզ համար մի քանի հետաքրքիր բնագիտական փորձ արեցին:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՀԵՐՄԻՆԵՆ

Այսօր,առավոտյան պարապմունքից և նախաճաշելուց հետո արագ անցանք գործի։Սկզբում կատարեցինք փորձ՝կաթով և գույներով,որից հետո մեր Շնողի վերապատրաստվողներից Հերմինեն ստեղծագործեց սաների համար։Օրը հագեցած էր նաև մեր երգերով և հետաքրքիր պահերով։Համեղ ճաշիկը վայելելուց հետո մեր հյուրերի հետ շտապեցինք սեմինարի։

ՀԻՆԳՇԱԲԹԻ

Այսօր նախավարժանք կատարեցինք վերապատրաստվող `ընկեր Սոնայի և ընկեր Մանեի հետ :Մարզվեցինք ,ի դեպ մեր վերապատրաստվողները խոստովանեցին , որ մեր սաները իրենցից լավ են գլուխկոնձի անում,(թաշկինակ) խաղը խաղացինք , նախաճաշեցինք , հարցազրույց վերցրեցինք նրանցից:Հետո խաղացինք (գուշակիր ,թե ի՞նչ միրգ է )խաղը , ճաշեցինք և միասին գնացինք մարզական սեմինարի

ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂ

Այսօրվա խաղը, շատ հետաքրքիր ստացվեց :Երեխաներ ամրակով բռնում էին լեգոները և դասավորում նեղ քանոնի վրա :Բոլորին դուր եկավ , անգամ նորեկ Արամը , որ չեր մասնակցում մեր  խաղերին , ինքնակամ եկավ և մասնակցեց:

ՊԱԹԱԹՈՒԿ

Այսօր որոշեցինք  օգտագերծել այն իրը,որը մարդիկ օգտագործում են միայն պետքարան գնալիս։Բաժանվեցինք խմբերի և սկսեցինք փաթաթել։Ով ավելի արագ կփաթաթեր նա էլ կհաղթեր։

ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Կտրեցինք երկու գույնի շրջանակներ և ամեն գույնի շրջանը տեղադրեցինք համապատասխան գույնի վրա։

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶԲՈՍԱՆՔ

Այսօր եղանակը զգալիորեն տաք էր, սաների հետ դուրս եկանք մեր բակ :Նկատեցինք , որ տերևները արդեն դեղնել , կարմրել էին , հավաքեցինք գույնզգույն տերևները ,երգեցինք 《Ջան-ջան-Ջան , աշունե》երգը

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՄՈՄԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՓՈԽԻՆՁ

Այսօր հարիսայի տոնի հյուրասիրության համար , սաների հետ փոխինձ պատրաստեցինք,զրուցեցինք ցորենի ,աղանձի մասին:

ԽԱՂՈՂԱՏՈՒՆԿ ՍԱՐԱԼԱՆՋԻՆ

Այսօր մի քանի սաների և իրենց ծնողների հետ գնացինք սարալանջ խաղողատունկի:Այնտեղ մեզ էր սպասում  Էդուարդը :Արդեն մատերի տեղերը պատրաստել էր,փոսերը փորել :Մատերը տնկեցինք և խոստացանք , որ մասնակցելու ենք մշակման աշխատանքներին:

ՊԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ

Այսօր սաներին պատմում էինք <<Պապն ու շաղգամը >>հեքիաթը , սկզբում ուշադիր լսում էին , հետո սկսեցինք ցույց տալ ինչպես է պապը ցանում , քաշում , կանչում տատիկին:Կամաց -կամաց դարձավ ներկայացում:

 

Автор:

Saten Karajyan

Оставьте комментарий