Рубрика: 5 տարեկաններ, Ես կարողանում եմ..., վերապատրաստում

Ճաշի կազմակերպում

Մեզ այսօր հյուր էին եկել Կապանի նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները ։Պետք է նկարագրեինք թե ինչպես է կազմակերպվում ճաշը 5 տարեկանների խմբասենյակում,ինչպես են սաները ինքնուրույն ճաշը խմբասենյակ բարձրացնում,հաշվում իրենց քանակը,սպասքադրում,հավաքում և մաքրում։ Հերթապահները Դավիթը և Նարինեն էին։Միասին իջանք խոհանոց և խմբասենյակ բարձրացրեցինք սնունդը։Ճաշից հետո ինքնուրույն հավաքեցին ափսեները,սրբեցին սեղանը, մաքրեցին հատակը։Արդյունքում ստացվեց և՛ ինքնուրույնություն,և՛ միջավայրի խնամք։

Рубрика: ՆԱԽԱԳԻԾ, Ես կարողանում եմ...

Բացօթյա այլընտրանքային նկարչություն

Այսօր սաների հետ 《Ես》նախագծի շրջանակներում իրականացրեցինք բացօթյա այլընտրանքային նկարչություն։Փորձեցինք նկարել ինքներս մեզ ՝օգտվելով ջրաներկից…