Рубрика: Նախագծեր, Տեսանյութեր

Ավագ երեքշաբթի

Երեքշաբթին խնոցի հարելու և հիմար – իմաստունի վիճակըքաշելու օրն էրԿանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին: Պատրաստված կարագի մի մասը, անալի թողնելով, պահել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, այլապես կովերը կաթից կկտրվեն:

Рубрика: ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, վերապատրաստում

Ուսումնական Բյուրական

FB_IMG_1521407781768

« Զատիկ —  Կանաչ – կարմիր կիրակին կամ Կրկնազատիկ» նախագիծ

Օրը՝ապրիլի 7

Վայրը՝Արագոծոտնի մարզ, Գյուղ Բյուրականի, «Բյուրականի մանկապարտեզ» ՀՈԱԿ մանկապարտեզ:

Հասցե`Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական 31փ, 1նրբանցք, 5տուն. տնօրեն`Քրիստինե Բադալյան:

Ժամը՝ 09։00-17։00

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

Նախագիծ.  Զատիկ —  Կանաչ – կարմիր կիրակին կամ Կրկնազատիկ «Բյուրականի մանկապարտեզ» ՀՈԱԿ մանկապարտեզ

Նպատակը`

  • ազգային մշակույթի յուրացում-տարածում
  • ազգային ժառանգության փոխանցում,
  • ծանոթացում «Իմացումի հրճվանք» ծրագրին, կրթահամալիրի ուսուցման մեթոդներին և միջոցներին,
  • Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Խնդիրներ`

  • ուսումնասիրել Սուրբ Հարության ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրերում:
  • Բյուրականի դաստիարակների հեռավար բլոգային ուսուցման ամրապնդում
  •  2-5 տարեկանների  մարզական «Ռոդարիական խաղեր» նախագիծ-տեսադասը

Օգտագործվող թվային միջոցներ՝

  • անհատական պլանշետներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, համացանց:

 

Արդյունքը`

  • Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների տեսքով:

Ընթացքը`

Ծեսի նախապատրաստական փուլ

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Սուրբ Հարության ծիսական արարողակարգը: Ուսուցանել, կատարել զատկական հոգևոր, ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել զատկական ծիսական կերպարների, պարագաների պատրաստում: Ածիկի համար օգտագործել ոչ միայն ափսեներ, այլև այլ իրեր, որոնց մեջ ցորենի, ոսպի և այլ  սերմերը ծլելով՝ ստեղծել հետաքրքիր միջավայր՝ ձևավորելով յուրօրինակ զատկական կոմպոզիցիաներ: Պատրաստել զատկական ձվեր՝ նախշազարդելով, կերպարային լուծումներով: Հետաքրքիր ազգային-ծիսական միջավայրի ստեղծման համար կավից, այլ նյութերից, պատրաստել պարագաներ՝ վզնոց, թևնոց, կոլաժ և այլն: Դրանք կարող են լինել  զատկի, ձվի, այլ տեսքով, նախշազարդած լինել զատկական թեմայով, որոնք կարելի է նվիրել:

Զատկական կերակրատեսակների մասին տեղեկություն կարելի է ստանալ  Ռ. Հարոյան, «Զատիկ»  գրքից, Նունե Մովսիսյանի «Հայկական կակաչ» կայքից:

Մեծ Պահքի ընթացքում Ակլատիզի ծիսական կերպարին բնորոշ տիկնիկը կախված է լինելու որևէ հարմար տեղում: Նրա փետուրներից պահքի յուրաքանչյուր շաբաթվա վերջին օրը դուրս քաշել՝ նշելով՝ պահքի ո՞ր շաբաթը վերջացավ, ի՞նչ խորհուրդ ուներ անցնող շաբաթը և ի՞նչ խորհուրդ ունի եկողը:

 

Նյութեր՝ նախագծի իրականացման համար

Մասնակիցների կազմը`

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

 

Լուսանկարը`Արմինե Թոփչյանի

Рубрика: ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, վերապատրաստում

Մեկօրյա վերապատրաստում «Բյուրականի մանկապարտեզ» մանկապարտեզում

FB_IMG_1521407698341

« Զատիկ —  Կանաչ – կարմիր կիրակի կամ Կրկնազատիկ» նախագիծ

Օրը՝ ապրիլի 7

Վայրը՝ Արագածոտնի մարզ, Գյուղ Բյուրական, «Բյուրականի մանկապարտեզ» ՀՈԱԿ մանկապարտեզ:

Հասցե`Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական 31փ,1նրբանցք, 5տուն. տնօրեն`Քրիստինե Բադալյան:

Ժամը՝ 09։00-17։00

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

Նախագիծ.  Զատիկ —  Կանաչ – կարմիր կիրակին կամ Կրկնազատիկ «Բյուրականի մանկապարտեզ» ՀՈԱԿ մանկապարտեզ

Ուսումնական Բյուրական.կրթական փոխանակումների ծրագիր

Մեկօրյա վերապատրաստում «Բյուրականի մանկապարտեզ» մանկապարտեզում

Նախապատրաստական փուլ.

375px-Location_map_of_Armenia_with_Artsakh