Рубрика: Հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

20181025_111149

Նարեկը,Մարիան,Անգելինան պատմում են,թե ինչպես են ամեն օր ինքնուրույն բացում իրենց անկողինները։Բարի լույսը Ագարակում,Ագարակով։Է՛լ երգեցինք,է՛լ նախաճաշեցինք,է՛լ լավաշ թխեցինք,է՛լ ձիուկներին կերակրեցինք։Հավես օր էր…Օրը սկսեցինք նախավարժանքով ՝երգեցինք,արտասանեցինք,մարզվեցինք,որից հետո նախաճաշեցինք։Վերապատրաստվողների հետ միասին շտապեցինք սննդի ետևից։Պետք էր արագ նախաճաշեինք,քանի որ դեռ պետք է նկարչություն հասցնեինք անել՝այն էլ թելով։Միասին ճաշեցինք,սրճեցինք և ճանապարհեցինք մեր հյուրերին։Հագեցած օր էր նաև թթուդրիկի օրը։Մեր վերապատրաստվողների հետ միասին նախաճաշից հետո սկսեցինք թթուդրիկը։Է՛լ բանջարեղեններով պատկերներ պատրաստեցինք,է՛լ կերանք,դե իսկ երգն ու պարը անպակաս էր։Թթուն տեղավորելուց հետո բանջարեղենից դուրս եկած մնացորդները վերապատրաստվողների հետ միասին տարանք Ագարակ։Թթուդրիկը շարունակեցիբք նաև հաջորդ օրը,այս անգամ արդեն կտրատված տեսքով։Նաև խաղացինք հիշողությունը զարգացնող խաղեր։Դե իսկ բլբլան ռադիոյի հյուրերն էին արևելյան դպրոցի դասավանդողները։Արևոտ առավոտյան անպակաս էր զբոսանքը մաքուր օդին։Խումբը համալրեցինք նոր սեբաստացի՝Լյուսիով,պատրաստեցինք ինքնաշեն երաժշտական գործիք,նկարեցինք մեքենաներով և դիմավորեցինք մեր վերապատրաստվող հյուրերին։

https://pro127333mail.wordpress.com/2018/10/17/երևան-ջան/

https://pro127333mail.wordpress.com/2018/10/27/վերապատրաստում-3/

Автор:

Saten Karajyan

Оставьте комментарий