Рубрика: Նախագծեր

Ներկայացնում  եմ իմ մանկությունից մի քանի հատվածներ։Ես ութսունականների վերջին սերնդից եմ։Հասցրել եմ վայելել մութ և լույս տարիների և՛ ուրախ, և՛ տխուր օրերը։Հաճույքով եմ հիշում,թե ինչպես էինք ծնողներիս հետ մութ սենյակում լամպից արձակված լույսով պատերի վրա ստվերախաղ խաղում։Հա՛մ սիրում էի նայել,հա՛մ վախենում էի այդ «թվայնացված» կենդանիներից։Պիտի խոստովանեմ,որ ես բնույթով նեղացկոտ եմ և ժպիտով  եմ հիշում,թե ինչպե՞ս էի ընկերուհիներիցս նեղացած,եղած_ չեղածս թևերիս տակ հավաքած բարկացած ու տխուր դրսից գալիս տուն և բացատրություն տալիս մայրիկիս։Հիմա էլ դեռ կա բնավորությանս մեջ այդ վատ գիծը,բայց հիմա գիտակցված շատ մեծ աշխատանք եմ տանում ինքս ինձ հետ։Բախտի բերմամբ աղջիկս չի ժառանգել իմ բնավորությունը։Նա ժպտերես է ճիշտ մայրիկի հակապատկերը։Հաճելի էր նաև,երբ ամռանը երեկոյան ժամերին հարևաններով հավաքվում էինք դրսում և մինչև ուշ գիշեր քննարկում տարբեր թեմաներ(հիմնական թեման սերիալներն էին։)Մանկության հուշերից չէի կարող չհիշել նաև պապիկիս,երբ միասին պապ ու թոռ գնում էինք զբոսանքի և այն հետաքրքիր թեմաները,որոնք միասին զրուցում էինք և ես ստանում էի ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները։Երանի՜ հիմա էլ երեխաները մեծանային նույն մաքրությամբ ու պարզությամբ,երանի՜ մարդիկ նորից լինեին անհոգ ու  ժպտերես…

Автор:

Saten Karajyan

Оставьте комментарий