Рубрика: Մուտքի ճամբար Մուտքի ճամբար։Օր 5_րդ Опубликовано 02.07.202102.07.2021 автором saten89 Օրը սկսեցինք սբ. Երրորդություն եկեղեցուց՝ժամերգությամբ,որից հետո քայլքով շտապեցինք Մայր դպրոց՝հեծանվավարության։Հեծանիվ վարելուց հետո հանդիպեցինք տիկին Մարիետին,քննարկեցինք և մեկնաբանեցինք Ջորջ Պոյայի հոդվածներից։Քննարկումից հետո շտապեցինք տիարի հետ ասուլիսին։Կես ժամ անընդմեջ հաճելի հարց ու պատասխան էր սիրելի տիարի հետ։Շատ հարցեր կային,որոնք ստացան իրենց սպառիչ պատասխանները։Ասուլիսից հետո մասնակցեցինք մեդիաուրբաթին և բարձր տրամադրությամբ էլ ավարտեցինք մեր հավեսի հինգ օրերը։