Рубрика: Հեքիաթասացները

Դոնալդ Բիսեթ։Անձրև

Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները՝ խաղում:
— Վտվտի՛կ, – ասում է Կտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
— Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և թրջեցին գետինը: Իսկ մարդիկ դժգոհ էին:
— Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:
— Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:

-է՜, արի գնանք այստեղից,- հուսահատվում է Կտկտիկը:
Նրանք թռչում – գնում են, և անձրևը կտրվում է: Բոլորը գոհ էին: Ամեն օր արևը շողում էր, շոգն էլ՝ օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ էլ անձրև էր գալիս: Խոտերը դեղնում և չորանում են, ծաղիկներըթոռոմում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նրանք հագնում են բաճկոնները, բացում անձրևանոցները և դուրս գալիս փողոց: Ամպերը տեսնում են ու զարմանում. — Տեսնես ի՞նչ է եղել: Նրանք իջնում են ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս: — Ի՜նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը: — Վերջապես, ա ՛յ լավ օր: Բոլորը գոհ են և՛ Վտվտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը: